Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է Շիրակի պետական համալսարանում առկա խմորումներին. ռեկտորը մարդիկ է ազատել աշխատանքից, իսկ աշխատակիցները բաց նամակ են հղել վարչապետին եւ նախագահին:
ԿԳ նախարարը պատասխանեց. «Ես մամուլից եմ տեղեկացել եւ վաղը կփորձեմ ամեն ինչ հասկանալ»:
Հավելենք, որ Շիրակի պետական համալսարանում ուսանողները պատրաստվում են դիմել դասադուլի՝ ի պաշտպանություն ռեկտոր Սահակ Մինասյանի գործողություններից տուժած դասախոսների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ