Արգենտինահայ բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ստացավ Հայաստանի ազգային հերոսի կոչում եւ հետայսու լինելու է ոչ միայն մեծ կարողությունների տեր հերթական մի բիզնեսմեն, այլեւ մեկը, ով կապիտալիստական աշխարհակարգում՝ հեռավոր Արգենտինայում բուռն գործարարությամբ զբաղվելով՝ դարձել է Հայաստան երկրի ազգային հերոս, ասվում է՝ «Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար»։
Սրա առթիվ հանրության որոշակի հատվածի կողմից դժգոհությունն ու զայրույթն արդյո՞ք նախեւառաջ կապված չէր այն հանգամանքի հետ, որ մարդկանց կյանքում Էռնեկյան գործիչ, որպես այդպիսին, երբեւէ չի եղել, իսկ շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ընդգծվող գործունեությունը որեւէ կերպ բովանդակ կյանքի ու կեցության վրա ազդեցություն չի ունեցել։
Օդանավակայանների իր հավաքածուների շարքում «Զվարթնոցն» էռնեկյանի համար քիչ էր մնում փորձարարությունների թատերաբեմի վերածվեր, մարդն ուզում էր, այսպես ասած, մոդեռնիզացնել հայրենի օդանավակայանը՝ պարզապես մեջտեղից հանելով հին մասնաշենքը, որը երկարուձիգ տարիներ մեր խորհրդանիշներից էր, ինչու չէ՝ նաեւ Երեւան քաղաքի։
Արամ ՊԱՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում