Աչքի անցկացրինք պետական պաշտոնյաների, մասամբ նաեւ նրանց օգնական-խորհրդականների շրջանակը՝ պարզելու, թե արդյոք բոլո՞րն են զինապարտ։
Տնտեսագիտության դոկտոր, 32 գիտական աշխատանքների հեղինակ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրականում, օրինակ, նշված չէ նրա զինապարտ լինելու մասին։
Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, օգնական Նարեկ Ադոնցը նույնպես զինապարտ չէ։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փիլիսոփայության դոկտոր Վաչե Գաբրիելյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս զինապարտ չեն։ Վունդերկինդ Հարությունյանը, որը 12 տարեկանում արդեն Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող էր, 20-ում՝ գիտությունների թեկնածու, 29-ում երեք բարձրագույն կրթություն ուներ։
Քաղաքական գիտությունների թեկնածու Էդվարդ Նալբանդյանը, 2000թ.-ին տնտեսագիտության թեկնածու դարձած բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես բանակում չեն ծառայել։
ԱԺ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանի՝ ԱԺ կայքում առկա կենսագրական տեղեկանքում նշում չկա նրա զինապարտ լինելու մասին։ Ենթադրում ենք՝ գիտությունն է խանգարել բանակ գնալուն։
Նկատենք, որ ԱԺ պատգամավորներից շատերի կենսագրականում բացակայում է զինապարտ լինելու մասին նշումը։ Մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի, Գալուստ Սահակյանի, Արտակ Սարգսյանի, Իշխան Զաքարյանի, էպատաժային Վարդան Ղուկասյանի եւ այլոց։
Հեղինե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում