Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն առաջարկում է դեմ քվեարկել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին

Սեպտեմբեր 26,2017 10:37

Ժողովո՜ւրդ, ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում դրված է նաև «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում» և կողքը՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Պարզվում է այդ կայքում դրված նախագծերի մասին վերաբերմունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ՝ 57%-ու 61 դեմ՝ 43% է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ:

Այս փաստի հետ կապված չեմ կարող գնահատական չտալ ԿԳ նախարարի նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու ոչ մի անգամ չասաց, որ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:

Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը, ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը:

Օրինակ՝ սեպտեմբերի 22-ի իր մեկտարյա գործունեությունն ամփոփող ասուլիսում ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ»: Այս նախարարը,կարծես իրարից չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ այս փաստաթուղթն ընդունող մարմինը ԱԺ-ն չի կարող լինել: Տպավորություն ունեմ, որ իր ներկայացրած տխրահռչակ հայեցակարգին մեծ կարևորություն տալու համար, կարող էր նաև ԱԺ-ի անունը տալ:

Հիմա գանք ամսի 22-ի ասուլիսի ժամանակ հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը չկա՛, հասկանու՞մ եք՝ չկա՛: Նախարարը ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան տարբեր հայեցակարգերի անուններ տալով, իրեն հաջողվում է հասարակությանը մոլորեցնել, ու իր տերերին հաճոյանալու համար, զուգահեռ, սուս ու փուս քվեարկություն իրականացնել ու իր կարծիքով, իրավիճակից չոր դուրս գա՞լ:

ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930