Բայց Հայաստանի համար ի՞նչ՝ քրդերն անկախանում են, թե ոչ, որ սաղ օրը դրա մասին խոսում եք»: Այդ հարցի պրիմիտիվ պատասխանն է՝ «այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է մեզ համար»: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետք է հաշվի առնել, որ քրդական անկախ պետության ստեղծումը, ըստ ամենայնի, «վատ է» նաեւ Իրանի համար, իսկ բարեկամ պետության կարծիքը, անշուշտ, պետք է հաշվի առնել, թեեւ կարելի է նաեւ համաձայն չլինել: Երեկ կայացած հանրաքվեին դեմ են նաեւ Իրաքը, արաբական երկրները, առանձնապես ոգեւորված չէ նաեւ Արեւմուտքը: Կողմ է Իսրայելը, պարզ է, թե ինչու՝ արաբական աշխարհից մի մեծ կտոր է առանձնանում:
Եթե մի կողմ թողնենք այդ բոլոր հաշվարկները, ապա զուտ մարդկայնորեն հարգանքի են արժանի այն ազգերը, որոնք տասնամյակներով պայքարել են անկախության համար եւ, ի վերջո, հասել են իրենց նպատակին: Քրդերը, համենայնդեպս, մոտ են դրան՝ չնայած տարածաշրջանի ազդեցիկ պետությունները բոլորը դրան դեմ են: Իհարկե, Իրաքի Քրդստանին վարդերով պատած ճանապարհ չի սպասվում՝ զինված բախումներն անխուսափելի են, նախեւառաջ, իհարկե, Թուրքիայի հետ: Բայց մարդիկ, ի հեճուկս ամեն ինչի, իրենց մեջ վճռականություն են գտել գնալու այդ քայլին, պատրաստ են զենքը ձեռքին կռվել հանուն ինքնիշխանության, չեն վախենում, որ «թուրքը նրանց կուտի»: Այստեղ, կարծում եմ, սովորելու բան կա:
Իհարկե, քրդական պետությունը կանգնած է ոչ միայն արտաքին մարտահրավերների առաջ: Ներսից Քրդստանին սպառնում են կոռուպցիան եւ կլանայնությունը՝ արատներ, որոնց մասին մեզ՝ հայաստանցիներիս, պետք չէ երկար պատմել: Չնայած քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ քրդական անկախ պետության ճանաչումից հետո նա կգնա թոշակի, եւ նրա մոտ բարեկամները նույնպես պաշտոններ չեն զբաղեցնի, ինչպես որ հիմա են տնով-ցեղով զբաղեցնում… ճիշտն ասած, հավատս չի գալիս: Իշխանությունը քաղցր բան է. հատկապես չկայացած պետություններում իշխանավորները միշտ էլ ունեն հետեւյալ «արդարացումը». «մենք հաճույքով կգնայինք, բայց դե ո՞ւմ ուսերին թողնենք այս երկիրը»: Ինձ թվում է՝ Բարզանին նման մի բան կասի:
Հայաստանն ինչպիսի՞ վերաբերմունք պետք է դրսեւորի, եթե հռչակվի քրդական անկախ պետությունը, ես չգիտեմ՝ դիվանագետ, միջազգայնագետ չեմ: Բայց մի բան պարզ է. նոր, բազմամիլիոն բնակչությամբ պետության ստեղծումը կփոխի տարածաշրջանում տասնամյակներով ստեղծված status quo-ն: Դա բոլորի, նաեւ Հայաստանի համար կստեղծի հնարավորություններ, բայց նաեւ՝ առաջ կբերի վտանգներ: Այստեղ մակերեսային դատողություններն ու հապճեպ քայլերը հաստատ խանգարելու են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մանուկ տարիքից հաւատացած եմ եղել, որ Քուրդիստան պետութիւն է լինելու՝ այն էլ մեր հարեւանը: Այն էլ՝ լաւ հարեւանը:
Այսօր շատ հաճելի է տեսնել, որ կանխատեսումներս կամաց-կամաց ի կատար են ածւում:
Այո՛, անկախութեան ճանապարհը փշոտ է, բայց արդիւնքը՝ բերկրալի: Ցաւօք, արիւնահեղութիւններ կը լինեն այս ընթացքում, բայց ի վերջոյ ԲԱՐԻՆ ՅԱՂԹՈՒՄ Է:
Իսկ բարին այս դէպքում ազգերի ազատ եւ անկախ ապրելու տիեզերական իրաւունքն է:
Ուրեմն, յաջողութիւն քրդերին՝ անկախութեան դժուար, բայց քաղցր ճանապարհին:
Քանի որ, դեռ 27 տարի առաջ իշխանության «եկած», բերված, դրված այսօրվա գեղի ջոջերը, երկար բարակ պոչերը՝ Ալոն ու Բալոն, կաղ Չալոն ու կարճ Մստոն, տկար Համբոն ու Չամբոն, ճստճստան Բտոն ու Խտոն, որեւէ ազգային եւ միջազգային քաղաքական ծրագրեր չեն մշակել (ինքնուրույն) ու հայանպաստ որոշումներ չեն կայացրել, անհնար է պատկերացնել, ոը իշուց ընկածները երբեւէ մտածել են Տիգրանակերտի (Դիարբեքիր/Ամիդ), Բաղեշի (Բիթլիս) Տուշպայի (Վան) նահանգների ճակատագրի մասին:
Ի տարբերություն սակրավորների, որոնք մի անգամ են սխալվում, քաղաքական գործիչները, հակառակը, մի անգամ են ճիշտ գործում, սրանք էլ նրանք էլ ազգի զինվորներն են, նրանց աշխատանքն է այդպիսին՝ վտանգավոր ու սովորական իրենց համար։
Քրդերից դաշնակից դուրս չի գա, նրանք նույնիսկ իրար հանդեպ չեն հավատարիմ: Եվ հետո՝ Կարմիր Քրդստանի մասին պետք չէ մոռանալ. համենայն դեպս, քրդերը հաստատ հիշում են:
Միամտությանը վերջ տվեք: Քրդից դաշնակից կամ բարեկամ դուրս չի գա: Թուրքը մեզ ավելի շուտ դաշնակից կամ բարեկամ կլինի՝ քան քուրդը: Իզուր չեն ասում, անաղ ու հաց քուրդ: Իհարկե խոսքն անահատների մասին չէ, միշտ էլ անհատ բարի ու առաքինի քրդեր կան: Այլ խոսքը հավաքական հոգեբարոյական կերտվածքի մասին է: