Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Համալսարանում խոսուն են իրականացված աշխատանքների արդյունքները». ՇՊՀ գիտական խորհուրդ

Սեպտեմբեր 25,2017 23:25

Սեպտեմբերի 25-ին «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային հարթակում տեղադրվել է «Ռեկտորն ավերում է բուհը». բաց նամակ ՀՀ նախագահին ու վարչապետին հոդվածը:

Բաց նամակը քննարկվեց գիտական խորհրդում և ընդունվեց հայտարարություն(միաձայն):

Գիտական խորհրդի 29 անդամից նիստին մասնակցում էին 25-ը:

Նիստի մասնակիցներն արտահայտեցին իրենց վրդովմունքն այդ հրապարակման մեջ տեղ գտած կեղծ փաստարկների մասին՝ ընդգծելով, որ հոդվածում նշված բոլոր որոշումներն ընդունված են գիտխորհրդի կողմից, որի անդամ և նամակի համահեղինակ Հ. Խորիկյանը այդ որոշումներին դեմ չի քվեարկել երբևէ:

Հայտարարություն

Բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը փորձ է խոչընդոտելու բուհի զարգացմանը, կարգ ու կանոնի, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատմանը:

Համալսարանում խոսուն են իրականացված աշխատանքների արդյունքները:

Օրինակ՝ 2016-2017 և 2017-2018 ուստարիներին մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը կազմակերպվել է առանց քննությունների՝ բացառելով կոռուպցիոն որևէ երևույթ: Արդյունքում նախորդ տարվա համեմատությամբ ընդունվել են կրկնակի թվով ուսանողներ:

Համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով:

Ի վերջո, բուհում աշխատանքներ են տարվում՝ ձևավորելու բարեկիրթ և մտավորականին վայել բարոյահոգեբանական մթնոլորտ:

Հարգանքով՝ ՇՊՀ գիտական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930