Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառակի «Գրեմմի»-ակիր Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

Սեպտեմբեր 25,2017 21:50

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնը շարունակում է Հայաստան հրավիրել  բարձր դասի աշխարհահռչակ երաժիշտների: Հոկտեմբերի 7-ին  Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում կկայանա հանրահայտ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգի մենահամերգը:

Քառակի Գրեմմի մրցանակակրի մենահամերգը տեղի կունենա  Ա. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղի համերգը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի-85 ամյակի միջոցառումների համատեքստում է:

Հիշեցնենք, որ փառատոնն  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ:

Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, որը աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում ելույթներին զուգահեռ, հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին և Բուքինհեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին եւ այլն:

2013թ-ին Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին, Չեխիայի նախագահի կողմից հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափոխության 20-ամյակի առիթով: 2008թ-ին նա Մետրոպոլիտեն օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության մեջ առաջին կինը դարձավ, որը մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։

Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի, այլև Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Սթինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի եւ այլոց հետ։

2010թ.-ին Դեկա և Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սև հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք և փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Ի թիվս այլ ֆիլմերի, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաև 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930