Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այդ երկրում գտնվող Հայաստանի խաղաղապահներն ամեն օր մարզադահլիճում են եւ ոգեւորում են մեր ծանրորդներին:
Այսօր երեկոյան մինչեւ 15 տարեկանների խմբում 62 կգ քաշային Գեւորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
Պոկում վարժությունում Գեւորգը 105 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում արդեն երկրորդ մետեցումով (133 կգ) ապահովեց ինչպես այս վարժության, այնպես էլ երկամարտի (238 կգ) չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ