Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Աղբյուր» (Վրաստան), «Բյուրական» (Հայաստան) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) վոկալ անսամբլները, անհատ կատարողներ Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գևորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյան, Արփի Սինանյանը և Հայկ Եսայանը (Հայաստան):
«Երգում ենք Կոմիտաս» փառատոնը ընթանալու է սեպտեմբերի 25-28-ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ