Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Արծվաբերդում տուլարեմիայով 10-15 հիվանդներից 2-ը երեխաներ են

Սեպտեմբեր 25,2017 20:55

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել: Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն ասաց, որ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղում, Իջեւան քաղաքում կատարված,20 հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությամբ պարզվել է, որ նրանցից 10-15-ը հիվանդ է տուլարեմիա հիվանդությամբ:

Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ տուլարեմիայով հիվանդներից 2-ը երեխաներ են: Նրա խոսքով ՝ արյան հետազոտությամբ մի քանի հոգու մոտ տուլարեմիա է ախտորոշվել, այդ հիվանդներն ուղարկվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ուր ժխտվել է այդ հիվանդների մոտ տուլարեմիայի առկայությունը:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը նշված հիվանդության հետ կապված 3 անգամ, որից վերջինը`սեպտեմբերի 21-ին, բժիշկների խմբով եղել է Արծվաբերդում, ծանոթացել առկա իրավիճակին:

Գ. Դալլաքյանն ասաց. «Ժամանակին բուժումը կատարել ենք, հենց կասկածել ենք հիվանդանալու վերաբերյալ, առաջին օրից հիվանդներից վերցված նմուշներն ուսումնասիրության ենք ուղարկել»: Բոլոր հիվանդները բժշկի հսկողություն տակ են, հիվանդների մի մասը ստացիոնար, մյուս մասը`տնային պայմաններում է բուժում ստացել, ներկայումս ծանր վիճակում գտնվող հիվանդ չկա, տուլարեմիայով նոր հիվանդներ չեն բացահայտվել:

Առողջության կենտրոնի տնօրենն ասաց, որ հիվանդության առաջին դեպքը եղել է օգոստոսի կեսերին, հիվանդների բուժումը շուրջ մեկ ամիս է տեւում: Նա հայտնեց, որ 1989 թվականից ինքն Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենն է, իր պաշտոնավարման ժամանակ տուլարեմիա հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել:

Նրա վկայությամբ՝ տուլարեմիա հիվանդությունը բռնկվել է Արծվաբերդի մի թաղամասում, ուր արտերկրից, Թուրքիայից կամ Վրաստանից ներկրված սնունդ են վաճառել, հիվանդության պատճառը կարող է լինել արտերկրից բերված բանջարեղենը կամ այլ սնունդը: Գ. Դալլաքյանն ասաց, որ հիվանդության պատճառը պարզելու համար Արծվաբերդի խմելու ջրամբարներից, գյուղում աճած կարտոֆիլից, ցորենից, նաեւ այլ տեղերից, որտեղից վարակը կարող էր ծագել, նմուշներ են վերցրել, ուսումնասիրել, սակայն դրանց մեջ վարակի աղբյուրը չի հայտնաբերվել: Նա տեղեկացրեց, որ տուլարեմիա հիվանդության հետ կապված Արծվաբերդ գյուղի միջնակարգ եւ հիմնական դպրոցներում, գյուղի մանկապարտեզում ամեն օր երեխաների ջերմաստիճանը չափվում է, ստուգումներ են կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930