«Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից։ Հաղթողի գլխին դրված թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ մեր տեղեկություններով՝ պատրաստողները, նեղսրտած այդ հանգամանքից, գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը։
Գոհար Հարությունյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պատճառով․«Որոշ խնդիրներ եղան, դժգոհություններ հայտնեցին ոչ լիարժեք կամ բավարար գովազդվելու հետ կապված։ Ամբողջ մրցույթի ընթացքում պետք է նշվեր, որ թագը տրամադրել է «Արտյոմս» ընկերությունը»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «hraparak.am»-ի կայքում: