Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերեն «Ն» տառը սերտելիս երեխաներին ցուցադրվում է սևամորթի նկար. «Ա1+»

Սեպտեմբեր 25,2017 19:30

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը զարմացավ, երբ լրագրողները նրան տեղեկացրին Հայաստանում դասավանդվող ռուսերենի դասագրքում տեղ գտած ռասիստական մի որակման մասին։

Ռուսերեն «Ն» տառը սերտելիս երեխաներին ցուցադրվում է սևամորթի նկար՝ Նեգր անվանումով՝ ակամա վիրավորելով ռասսային։ «Անհնար է, աններելի սխալ է, մենք կտեսնենք»,- ասում է նախարարը։ Այդ աններելի սխալի հեղինակներից մեկը ռուսաց լեզվի մասնագետ Լիլյա Բալասանյանն է։

Նա գլխավորում է Հայաստանում գործող և Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ասոցացիան. «Ռուսերենի մեր կոլեգաներն ասացին, որ ոչ ոք դրա մեջ վատ բան չի տեսնում։ Դա պաշտոնական մոտեցում չի, որ ես համարեմ այդ նկարը … եթե միակ սխալը դա է այդ գրքի, իհարկե այն կփոխվի։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, բայց թե այդ նկարը երբ է հայտնվել այնտեղ, ես չեմ կարող ասել, բայց ես խոստանում եմ, որ այդ նկարը շուտով այնտեղից կանհայտանա»,- նշում է մասնագետը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Կարծեմ՝ ռաՍա, ոչ թե՝ ռաՍՍա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930