Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա իմ և շատերիս քաղած դասերին»

Սեպտեմբեր 25,2017 18:33

«1998-ից այսօր ընդդիմադիր բոլոր պայքարները լավագույնը ապացուցելու եկան, որ շարժման ղեկավարության կողմից թվարկվածներից որևէ մեկի անտեսումը տապալման է դատապարտում ողջ շարժումը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա իմ և շատերիս քաղած դասերին, ու նաև՝ որքանով վստահություն կներշնչի հենց ինձ»,- այսպես է արձագանքում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի՝ համախմբման կոչին:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հետեւյալ կոչով էր հանդես եկել. «Անուն առ անուն դիմում եմ այն անձանց (ցուցակը կցում եմ), ովքեր իմ կարծիքով ունակ են համախմբվելու դեպքում կազմակերպել ժողովրդին և վերահաս աղետից փրկել պետականությունը, հայրենաբնակ հայությանը և Հայրենիքի ապագան»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով. «Կիսում եմ Հայոց պետականության համար ստեղծված բազում վտանգների մասին Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի մտահոգությունները, այդ կապակցությամբ ինքս էլ արտահայտվել եմ բազմիցս: Իմ՝ բավական համեստ քաղաքական գործունեության ընթացքում թերևս համոզվել եմ, որ անցյալի տապալումների, ձախողումների արդյունքում քաղաքական օտարվածությամբ, հիասթափությամբ կամ վախերով համակված հասարակության մեջ համախմբված քաղաքական պայքարի համար անհրաժեշտ և պարտադիր է՝ 1) արտաքին ու ներքին քաղաքականությունների հստակ և այլընտրանքային օրակարգ, որը կմոբիլիզացնի հասարակության լայն շերտերին, կառաջարկի հստակ այլընտրանք ու հեռանկար երկրի ու ժողովրդի համար, 2) քաղաքական այդ թիրախները կիսող ու դրանց հավատացող առաջնորդության թիմ, 3) այն հանրության լայն զանգվածների սեփականություն դարձնելուն ուղղված արդյունավետ ռազմավարություն, գործիքակազմ ու այդ ուղղությամբ լուրջ, հետևողական նախապատրաստական աշխատանք՝ կազմակերպական ցանցեր ստեղծելով հանդերձ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930