Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի մասին

Սեպտեմբեր 25,2017 17:28

Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքմանն՝ ասաց, որ իրենց ԱՄՆ-ի գործընկերների հետ այս հարցում ունեն տարակարծություն` արդյոք իրավաչա՞փ է այդ համաձայնագիրը եւ մեր տնտեսվարողները կարո՞ղ են առաջնորդվել դրանով. «Մենք այդ կարծիքը չենք կիսում, որ ԽՍՀՄ ժամանակ կնքված համաձայնագիրը կիրառելի է: Հայաստանը ԽՍՀՄ իրավահաջորդը չէ, նախկինում, այն ժամանակ համաձայնագիրը կնքվել է 70-ական թվականներին և ներկայումս կիրառելի չէ»,-ասաց Վարդան Արամյանը, որն այսօր ֆինանսական տարին ամփոփելու նպատակով ասուլիս էր հրավիրել:

«Հարկման համակարգերը եւ ընդհանուր սկզբունքները շատ կարեւոր են տնտեսվարողների համար, որպեսզի առեւտրային հարաբերությունների մեջ մտնեն եւ ներդրումներ կատարեն: Եթե չկա նման համաձայնագիր, հնարավոր է երկու երկրում էլ հարկվի: Սեպտեմբերի 29-ին այս հարցով խորհրդակցություն ենք իրականացնելու տնտեսվարողների հետ: Այս հարցում մենք մեծ անելիքներ ունենք, որ համոզենք մեր ամերիկյան գործընկերներին, որպեսզի համաձայնագիրը կնքենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930