Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհահատվածը, որը ներկայում նորոգվում է, մինչեւ տարեվերջ նախատեսվում է գրեթե ամբողջությամբ շահագործման հանձնել: Այս մասին Դսեղ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
«Երկարությունը 38 կմ է: Առաջին փուլով այդ հատվածն է վերանորոգվում: Այն երթեւեկելի կլինի բոլոր տեսակի մեքենաների համար: Զգալի ծավալով աշխատանք է արվել: Սա ոչ միայն կնպաստի տուրիզմի զարգացմանը, այլեւ տնտեսության վրա զգալի ազդեցություն կունենա՝ բեռնափոխադրումների եւ ապրանքաշրջանառության առումով»,-նշեց Նալբանդյանը:
Նա նաեւ վստահություն հայտնեց, որ աստիճանաբար ներհամայնքային ճանապարհներն էլ կվերակառուցվեն ու կնորոգվեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ