Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում խառն են. սպասում են Սերժ Սարգսյանի այցին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 25,2017 17:17

Մի քանի օր է՝ Գյումրու կենտրոնական փողոցներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. շինարարները գիշեր ու ցերեկ, նույնիսկ անձրևային եղանակներին չեն դադարեցնում աշխատանքները, որպեսզի կարողանան հոկտեմբերի 1-ին՝ Գյումրու տոնակատարությանը բարձր մակարդակով ընդունել նախագահ Սերժ Սարգսյանին։

Արդեն երկու շաբաթ է՝ Գյումրիում աշխատում են նախագահի արարողակարգի ներկայացուցիչները, հաճախակի են Գյումրի այցելում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։ Վերջիններս վերահսկում են Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելի փողոցի շինաշխատանքները. հոկտեմբերի 1-ին մտադրված են մասամբ բացել վերանորոգվող փողոցը։

Կրկին վերանորոգում են Քըրք Քըրքորյանի անվան ճեմափողոցը, հիշեցնենք, որ Հռոմի պապի այցին ընդառաջ քաղաքի բյուջեից թեև մեծ գումար՝ մոտ 19 միլիոն դրամ էր ծախսվել այս փողոցի սալապատման համար, սակայն ձնհալի հետ «հալվել էին» նաև ճեմափողոցի թանկարժեք սալիկները։ Այժմ քրտնաջան աշխատանք է տարվում նաև ճեմափողոցի այն հատվածում, որտեղ գտնվում է Գյումրու երիտասարդական պալատը։ Բանն այն է, որ նախագահը պիտի այցելի երիտասարդական պալատ՝ մասնակցելով արհեստների փառատոնի։

Հոկտեմբերի 1-ին բացվելու է նաև Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատը։ Հիշեցնենք, որ քաղաքային բյուջեից 8 միլիոն դրամ է ծախսվելու Գյումրու օրը նշելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930