Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 25,2017 17:09

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայկական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

«Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ բացահայտ քարոզում է հայատյացություն` փորձելով նաեւ արցախյան հիմնախնդրին տալ կրոնական երանգ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը եւ անթույլատրելի ենք համարում խնդրին կրոնական երանգ հաղորդելը: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով

Հանրային Կապերի Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930