Սեպտեմբերի 24-ին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Խուճապի վանքի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք՝ վերջերս վրացի ազգայնականները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պնդելով, թե Լոռու մարզում՝ ՀՀ-Վրաստան սահմանին գտնվող Խուճապի վանքը Հայաստանը «յուրացրել» է:
«Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունները պատկանելության խնդիրը չեն դիտարկում: Խնդրի վերաբերյալ կողմերը կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մենք առհասարակ կարողանանք տեր կանգնել մեր պատմամշակութային ժառանգությանը»,-խնդիրն այսպես ներկայացրեց Արմեն Ամիրյանը:
Նա նշեց, որ երկու օր առաջ է հանդիպել Վրաստանի իր պաշտոնակցին եւ քննարկել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման եւ ամրակայման հարցերը:
Հիշեցնենք՝ առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում փորձում են յուրացնել հայկական եկեղեցիները:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իհարկե կյուրացնեն, վրացիները մինչև անգամ մի քանի մետր մտել են Հայաստանի սահման և մեր իշխանությունները լուռ հանդուրժել են դա