Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Բաց հասարակության հիմնադրամները» խոսում է կրթությունից, իսկ պարոն Մկրտչյանը՝ չգիտեմ, թե ինչից»

Սեպտեմբեր 25,2017 16:11

«Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի» «Կրթության իրավունքի իրացման հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության զեկույցի նախնական արդյունքների ներկայացմանը ներկա էր նաեւ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ներկայացված նյութից` տիկին Բախշյանը նշեց. «Շատ մեծ հետաքրքրությունների ու հարցադրումների լուրջ սպեկտոր պարունակող զեկույց էր: Անհրաժեշտություն կա, որ յուրաքանչյուր սլայդի վրա ուշադիր աշխատես, որպեսզի կարողանաս եզրակացություններն անել, մեծ տեղեկատվություն կար, որոնց պետք է տիրապետել»:

 Տիկին Բախշյանը զուգահեռներ տարավ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետվության ու ներկայացված զեկույցի միջեւ. «Առաջին միտքը, որ իմ գլխում ծագեց, այն էր, արդյոք գործող ԿԳ նախարարը ԱՎԾ-ի տվյալներին նայե՞լ է իր մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելուց առաջ: Ինքը իր ասածն ու իրականությունը դրե՞լ է կողք կողքի, եւ այդ 26 կետը, որ նախարարը որպես հաշվետվություն ներկայացրել է, ոչ մի առնչություն չունի այս զեկույցում ներառված խնդիրների հետ: Մի տեսակ տարբեր աշխարհների մասին են խոսում. «Բաց հասարակության հիմնադրամները» խոսում է կրթությունից, իսկ պարոն Մկրտչյանը՝ չգիտեմ, թե ինչից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930