Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռվա հրաշագեղ աշունը՝ արտասահմանցի նկարիչների կտավներում (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 15:48

Լոռու մարզի Օձուն համայնքում սեպտեմբերի 24-ը մշակութային տոն էր. Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ամփոփվեց «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» միջազգային գեղանկարչական փառատոնը, որին մասնակցում էին նկարիչներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից:

Նրանք 10 օր գիշերել են Օձունում, ստեղծագործել եւ տպավորությունները ներկայացրել կտավների տեսքով, որոնք տեղադրվել էին եկեղեցու բակում:

«Լոռին ինձ արդեն հարազատ է դարձել, որովհետեւ նախորդ տարիներին մեկ անգամ էլ եմ մասնակցել փառատոնին: Մենք այս ընթացքում ամեն օր նկարում էինք, հմայվում Հայաստանի գեղեցիկ բնությամբ, օձունցիների հյուրընկալությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ղազախստանից ժամանած գեղանկարիչ Մարատ Տուրգընբայը: Նրան ամենից շատ տպավորել են լոռեցիների բարեսրտությունն ու ուշադրությունը: «Խոսքեր պարզապես չունեմ»,-փաստում է նա:

Փառատոնի կազմակերպիչ «Լոռվա ձոր» հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանը հյուրերին պատվոգրեր հանձնեց: Արտասահմանցի որոշ նկարիչներ դարձան նաեւ ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ: Երիցյանը շեշտեց՝ այս փառատոնի կարեւորությունն այն է, որ նկարիչները Հայաստանի մասին տպավորություններով եւ կտավներով հետագայում մասնակցում են այլ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930