Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Նավոյան. «Համաժողովն աննախադեպ էր հայկական համախմբման առումով»

Սեպտեմբեր 25,2017 15:31

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի  «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, փոխնախագահներ Գոռ Կարախանյանին և Արսեն Քասակյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության, և հատկապես ղեկավարների ակտիվ քաղաքական , գիտական և հասարակական գործունեությունը, հայապահպանության ուղղությամբ նրանց ջանքերը: Նա մասնավորապես նշեց. «Հայ երիտասարդները պետք է անպայման տեսնեն Հայաստանը, կապվեն Հայրենիքի հետ: Կարևոր է, որ երիտասարդները հայերեն խոսեն: Ուծացման վտանգը չափազանց մեծ է: Պետք է ամրացնել, հզորացնել համայնքը, կազմակերպել այն ըստ մասնագիտությունների, մասնագիտական միավորումներ ստեղծել: Սփյուռքի ներուժը պիտի օգտագործենք Հայաստանը հզորացնելու համար, Հայրենիք բերենք մեր հայրենակիցների գիտելիքը, մշակույթը, փորձը»:

Յուրի Նավոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, և նշեց, որ սեպտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայում համաժողով է անցկացրել՝ սփյուռքի հիմնախնդիրների  և հեռանկարների վերաբերյալ, խոստացավ, որ այդ համաժողովները կդառնան համահայկական օրակարգի առաջնահերթությունները քննարկելու և լուծման ուղիներ նախանշելու ամենամյա հարթակ:

Խոսելով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի մասին՝ Յուրի Նավոյանը մասնավորապես նշեց. «Համաժողովն աննախադեպ էր հայկական համախմբման առումով: Այս հավաքներն օգտակար են միասնականության դրսեւորման առումով, ինչպես նաեւ տարբեր երկրներում գործող հայ համայնքների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Արդեն 6-րդ անգամ է՝ մասնակցում եմ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, ու համեմատելով նախորդների հետ՝ դրական առաջընթաց եմ նկատում: Օրակարգը գործնական էր, արծարծվում էին հայության կենսական խնդիրները: Քննարկումներ կազմակերպվեցին չորս կարեւոր ուղղություններով՝ տնտեսական, պաշտպանության, արտաքին քաղաքականության ու հայապահպանության:: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այս համաժողովն առաջին անգամ լուրջ քայլ է անում համագործակցության ու կոնկրետ ծրագրերի մշակման առումով: Նման հարթակներում պետք է քննարկվեն կոնկրետ ծրագրեր, հետեւաբար հայաստանյան եւ դրսի կազմակերպությունները նման հավաքներին պետք է ներկայանան կոնկրետ ծրագրերով, ու դրանց շուրջ պետք է լինի բանավեճ::
Գոռ Կարախանյանը և Արսեն Քասակյանը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և հավելեցին. «Ե՛վ համաժողովը, և՛ հանդիպումը շատ օգտակար էին մեզ համար: Ձեր խորհուրդները հաշվի կառնենք մեր հետագա գործունեության ժամանակ: Շնորհակալություն»:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930