Լրահոս
Օրվա լրահոսը

Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց. nt.am

Սեպտեմբեր 25,2017 14:44

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը (մականունը՝ Դիդիլ)։

Հարձակվողների երեք հոգանոց խումբը, (ծածկած երեսներով), ջարդել են Վարուժի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել, ջարդել են ապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։ Հարձակման պահին Սպահանի թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան վրդ. Քեչեջյանը ինքնաշարժի մեջ է եղել, բայց նրան չեն վնասել։

Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ Թեմականի մեքենայով նրան տուն են հասցրել։ Հարձակվողները ոչ մի իրեղեն չեն գողացել և թիրախավորել են միայն Վարուժի անձը։

Հատկանշական կետն այն է, որ Վարուժ Մինասյանը և Հայր Սուրբը նոր էին վերադարձել Հայաստանից ու Թեհրանից մեկնել Սպահան։ Մինասյանը և Առաջնորդը փոխելով Երևանից՝ Թեհրան իրենց վերադարձի տոմսի թվականը, շուտ էին վերադարձել Հայաստանից, պատճառաբանելով՝ Իրանում դպրոցների վերաբացմանը իրենց ներկա լինելու անհրաժեշտությունը։ Ուստի այն տպավորությունը կա, որ հարձակման կազմակերպողները լավատեղյակ են եղել նրանց վերադարձի մանրամասնությունների և Վարուժ Մինասյանի տան հասցեի մասին։

Հարձակվողները արծաթագույն «Փեժո» (Peugeot) ինքնաշարժով փախուստի են դիմել վայրից և Վարուժանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930