Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է». քաղաքագետ

Սեպտեմբեր 25,2017 14:16

«Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որևէ լուրջ շարժ: ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, այլ զբաղվում է սահմանին լարվածության նվազեցմամբ: Եվ այդ հետաքննական, խախտումն իրականացնողին բացահայտելուն միտված մեխանիզմները պարզապես գործիքներ են, որոնք աշխատում են լարվածությունը զսպելու, ոչ թե հակամարտությունը լուծելու համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա անցած տարվա համեմատ՝ բռնությունների մակարդակը նվազել է, սակայն դժվար է ասել՝ արդյոք նոր ռազմական գործողություններ կլինեն, թե՝ ոչ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ բանախոսը նկատեց, որ ցանկանում են բանակցային գործընթացը պահպանել, քանի որ այն անհրաժեշտ է. «Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է: Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև էլ վաղ թե ուշ հանդիպում տեղի կունենա, սակայն այն արդյունք չի տա… Ադրբեջանին հիմա դժվար է ինչ-որ բան ստիպելը: Փաստ է, որ իրականում հանդիպումների նպատակը հանդիպում կազմակերպելն է ու փորձել այնպես անել, որ Մինսկի խմբի ձեւաչափը շարունակի աշխատել»:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, անցած շաբաթ տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 2017 համաժողովն էլ իրական սփյուռքը չէր ներկայացնում.  «Մարդիկ, որոնք գտնվում էին համաժողովի դահլիճում, Սփյուռքի չնչին մասն էին կազմում: Այդքան տարբեր մարդկանց հավաքել մեկ վայրում և միասնական աշխատանք իրականացնել, իսկապես շատ դժվար է»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանի  հայազգի պատգամավոր Կարո Փայլանի տեսակետին, թե  հայ-թուրքական նոր արձանագրություններ են պետք, պարոն Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հենց Կարո Փայլանը կարող  է հայ-թուրքական փաստաթղթերի հարցերով որոշումներ կայացնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930