Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Մանե Թանդիլյանը եւ Արմեն Աշոտյանը Բաքվում զսպել ադրբեջանցիներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2017 14:12

«Ադրբեջանական կողմը նիստն ամեն պահի վեր էր ածում հակահայկական քարոզի եւ շատ լավ էր, որ մենք մասնակցեցինք։ Մեր դիրքավորումը նրանց բազմիցս զսպել է»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում այսօր Բաքվի քննարկումներից իր տպավորությունները պատմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վերհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եւ անդամ Մանե Թանդիլյանն օրերս Բաքվում մասնակցում էին խորհրդարանական վերաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին:

Վերադառնալուց հետո եւ վերլուծելով ամենը՝ նա եկել է այն եզրակացության, որ հայաստանյան կողմը չպետք է առիթը բաց թողնի`մասնակցելու տարբեր միջազգային հարթակների քննարկումներին եւ  հակադարձելու ադրբեջանական ապատեղեկատվությանը: «Չկան անկարեւոր հարթակներ, հանդիպումներ, բոլոր հարթակներում մենք պետք է արտահայտենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա` հակադարձելով Հայաստանում հնչած այն տեսակետներին, որ տվյալ քննարկումն այդքան էլ կարեւոր քննարկում չէր եւ դրան կարելի էր չմասնակցել:

Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի հասցեին Հայաստանում այլ քննադատություններ էլ հնչեցին: Բաքվից լուսանկարների տարածումը մեկնաբանվեց իբրեւ շոու կամ «մեղվի փեթակ փորել»: Մանե Թանդիլյանի պատասխանը դրան հետեւյալն էր. «Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաեւ Բաքվում»: Պատգամավորը տարօրինակ է համարում նման տեսակետի շրջանառումը: «Ընդհանուր աուրան այնպիսին էր, որ քո յուրաքանչյուր քայլ եւ վարք հուշում է քո հոգեվիճակի մասին և պետք է ցույց տալ, որ որեւէ խնդիր չկա եւ լուսանկարների հրապարակումը դրա ապացույցն է»։

Ինքը նորմալ է վերաբերվում ցանկացած քննադատության, բայց կարծում է, որ մարդիկ էլ պետք է հասկանան միջավայրի տարբերությունը:

Հարցին`Բաքվում սպառնալիքներ էին հնչում իրենց հասցեին, համարժե՞ք էր պաշտոնական Բաքվի արձագանքը, նա պատասխանեց. «Պաշտոնական Բաքուն մեկ պարտավորություն ուներ` ապահովել մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչով եւ զբաղված էր»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930