Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2017-ի վեց ամիսների ընթացքում արտահանումը աճել է 21.6 տոկոսով

Սեպտեմբեր 25,2017 16:00

Ըստ կառավարության զեկույցի՝ 2017 թվականի  հունվար-հուլիս ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 միլիոն ԱՄՆ դոլարով (21.6 տոկոսով):

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմում է 367.2 միլիոն դոլար, պատրաստի սննդի արտադրանքը՝ 277.5 միլիոն դոլար, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 171.2 միլիոն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 153.5 միլիոն դոլար:

Արտահանվել են նաև մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 25.6 միլիոն դոլար, մանածագործական իրեր՝ 65.5 միլիոն դոլար, կենդանի կենդանիներ և կենդանի ծագման արտադրանք, 26 միլիոն դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 15.7 միլիոն դոլար, տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 7.5 միլիոն դոլար, իրեր քարից, գիպսից, ցեմենտից՝ 9.3 միլիոն դոլար, սարքեր և ապարատներ՝ 21.2 միլիոն դոլար, բուսական ծագման արտադրանք՝ 25.2 միլիոն դոլար և այլ ապրանքախմբեր՝ 19.6 միլիոն դոլար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930