Ծնունդով Նոր Ջուղայից Վարուժան Պարթեւն իր կտակում փափագել է երբեւէ հայրենիքում սեփական երգերը հնչեն սիրված երգչուհի Աննա Մայիլյանի մեկնաբանմամբ: Կտակի այս մասը երգչուհուն անձամբ փոխանցել է ստեղծագործողի դուստրը՝ Փյունիկ Պարթեւը:
Երգչուհին իր համախոհներով կյանքի է կոչել մեր հայրենակցի երազանքը. արդյունքում թողարկվել է CD՝ «Չարտասանած Խոսքը Քո» խորագրով, հեղինակի վոկալ եւ գործիքային ստեղծագործություններով: Աննա Մայիլյանն էլ հանդես է եկել նաեւ համերգով՝ ծրագրում ընդգրկելով մեզ անծանոթ անուն՝ Վարուժան Պարթեւի ռոմանսները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաեւ:
«Առավոտ» օրաթերթ
23.09.2017