Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տրուբայի» տերն ու տեղափոխողն են հանցագործները». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

Սեպտեմբեր 25,2017 13:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստում ամբաստանյալներից ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ իրենք չեն հանցագործները. «Տրուբայի (նկատի ունի խողովակաձեւ «Իգլա»-ն.-խմբ.) տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»…Յոթ ամիս ա՝ նստած ենք, իրանք իրանց համար «կայֆ են բռնում»:

Գաբրիելյանը «տրուբա բերող» ասելով նկատի ունի Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդուն՝ Ռոբերտ Աղվանյանին, որն այս գործով ձերբակալվել է Վրաստանում, սակայն ՀՀ արտահանձնման մասին տեղեկություն դեռ չկա: «Իրան բռնեք-բերեք»,-ասաց Սանասար Գաբրիելյանը:

«Տրուբա տեղափոխողն» էլ մեկ այլ՝ փաստաթղթերի կեղծման գործով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանն է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը:

Դատաքննությունը փաստաթղթերի հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930