Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հնավաճառ. «Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով». ermenihaber.am

Սեպտեմբեր 25,2017 13:09

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին, պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին:

Սինիջին, որը խանութում ունի 150-200 տարվա հնության  ձեռագործ ստեղծագործություններ, նշել է, որ  աշխատանքի որակից կարելի է գուշակել, թե այն որ ազգին է պատկանում: Վաճառականը պատմել է, որ այդ աշխատանքները մանրավաճառները շրջակա գյուղերի գյուղացիներից են գնում կամ փոխանակում անում:

«Գյուղացիներից տարբեր անտիկ առարկաներ են գալիս: Դրանց մեջ աշխատանքի նրբությամբ ու որակով հատկապես առանձնանում են հայ և հույն վարպետների աշխատանքները: Տասնյակ տարիներ էլ անցնեն, դրանք որևէ փոփոխություն չեն կրում»,- ասում է Սինիջին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930