Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ բողկը՝ նեւրալգիաների, ռեւմատիզմի, հազի բուժման լավ միջոց

Սեպտեմբեր 25,2017 12:30

Սեւ բողկը հայտնի է բազում օգտակար ու բուժիչ հատկություններով: Այն կիրառվում է որպես լեղամուղ, խորխաբեր, ստամոքսահյութի արտադրությունը բարձրացնող, հիպոլիպիդեմիկ՝ իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, միջոց: Հյութն օգտագործում են հազի, բրոնխիտների, խռպոտվածության, մրսածության ժամանակ: Որպես տեղային՝ թարմ հյութը օգտագործում են նեւրալգիաների, միոզիտների, ռադիկուլիտների ժամանակ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Լեղաքարային հիվանդություն

Ընդունել 1 թեյի գդալ հյութը օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Հազ, բրոնխիտներ

1. Բողկը կտրատել քառակուսիներով, ավելացնել մեղր՝ այնքան մինչեւ ծածկվի, կամ շաքարավազ ցանել, թողնել 8 ժամ: Ստացված հյութն ընդունել 1 ճաշի գդալ՝ յուրաքանչյուր ժամը մեկ:

2. 1 մաս հյութին խառնել 2 մաս մեղր՝ 50-100 գրամ: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե հետո:

Նեւրալգիաներ, ռեւմատիզմ

4 մաս հյութին խառնել 2 մաս մեղր եւ 1 մաս օղի: Խառնուրդը քսել ցավոտ մասերին:

Միկոզներ

Բողկի սերմերը մանրացնել, ավելացնել քիչ քանակի տաք ջուր, ստացված զանգվածը թանզիֆով փաթաթել եւ դնել սնկային հիվանդությամբ ախտահարված հատվածներին օրը 1-2 անգամ: Բուժման կուրսը 7-10 օր է:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930