Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում Մերկելը կպաշտոնավարի 4-րդ ժամկետով. ազգայնականներն անցան խորհրդարան

Սեպտեմբեր 25,2017 11:23

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով բունդեսթագի ընտրությունների նախնական ընտրությունները, հայտարարել է, որ պատրաստ է նոր կառավարություն ձևավորել Գերմանիայում:

«Մենք ամենաուժեղ կուսակցությունն ենք, և մեր խնդիրն է ձևավորել կառավարություն,- ասել է Մերկելը՝ ելույթ ունենալով իր համախոհների առաջ,- Իհարկե, մենք ավելի լավ արդյունքներ էինք ակնկալում»:

Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատների միությունը բունդեսթագի ընտրություններում հավաքել է ձայների շուրջ 32.9 տոկոսը: Այդ մասին են վկայում քվեարկության նախնական արդյունքները: Չնայած հաղթանակին՝ դա կուսակցության համար ամենավատ արդյունքն է 1949թ. հետո:

Մերկելն առայժմ չի նշել՝ ում հետ է կոալիցիա կազմելու՝ հայտարարելով միայն, որ ցանկանում է դա քննարկել մյուս կուսակցությունների հետ: Քրիստոնյա-դեմոկրատների հետ դաշինք կազմելու պատրաստակամության մասին արդեն հայտարարել են «կանաչները»:

Մարտին Շուլցի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 20.8 տոկոսը: Շուլցը և նրա կողմնակիցներն արդեն հայտարարել են, որ կուսակցությունը կոալիցիա չի կազմի և անցնում է ընդդիմություն:

«Մեզ համար առանցքային Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա հողում կրած պարտությունից հետո մենք պարտվեցինք Բունդեսթագի ընտրություններում»,- հայտարարել է Շուլցը՝ ընտրություններն անվանելով «ծանր և դառը օր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների համար»:

Առաջին անգամ Գերմանիայի խորհրդարան են անցնում նաև ազգայնականները՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը խստացնելու, եվրոյից հրաժարվելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու օգտին: Նրանք հավաքել են ձայների 13 տոկոսը, ընդ որում, Գերմանիայի արևելքում նրանց օգտին է քվեարկել ընտրողների գրեթե 23 տոկոսը:

Կուսակցության առաջնորդներից Ֆրաուկե Պետրին Twitter-ում գրել է, որ Գերմանիան «իսկական քաղաքական ցնցում է ապրել»:

Ընդհանուր առմամբ բունդեսթագ է անցել 6 կուսակցություն, այդ թվում Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «ձախերը» և «կանաչները»: Ընտրությունների արդյունքում Գերմանիայում կձևավորվի նոր կառավարություն:

Գերմանիայում դաշնային ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 4 տարին մեկ: Գերմանիայում ընտրություններին մասնակցում է 61.5 մլն մարդ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930