Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիում կայացավ շախմատի մրցաշար

Սեպտեմբեր 25,2017 11:07

Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ «Սահմանապահ Կոթի» հիմնադրամի շախմատի փոխանցիկ գավաթի խաղարկություն: Այդ մրցաշարը դարձել է ավանդական, այն անցկացվում է 3-րդ անգամ:

Մինչեւ առաջնության սկսվելը դրա մասնակիցները ծաղիկներով այցի գնացին Կոթիի հարավային մուտքին հառնող զոհվածների հուշակոթող:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ մրցաշարին մասնակցում էին Կոթիի, Դիլիջանի, Իջեւանի, Աչաջրի, Ալավերդու, Նոյեմբերյանի,Հայաստանի շախմատի ակադեմիայի Նոյեմբերյանի մասնաճյուղի, Բերդավանի, Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի թիմերը: Յուրաքանչյուր թիմ ներկայացնում էր 4 շախմատիստ:

Մրցաշարի հաղթող է դարձավ եւ փոխանցիկ գավաթը նվաճեց Իջեւանի թիմը, 2-րդ տեղում Կոթիի, 3-րդում՝ Ալավերդու թիմերն են: Մրցաշարի մրցանակակիր թիմերի անդամներին տրվեցին դրամական պարգեւներ:

Մրցաշարը ցույց տվեց, որ Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթին ոչ միայն պատերազմական առօրյա,սոցիալական խնդիրներ ունի, այլ նաեւ շախմատային գեղեցիկ ավանդույթներ, որոնք հաջողությամբ շարունակվում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930