Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 24-ին կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը։
«Միսս Արմենիա 2017» ընտրվեց Լիլի Սարգսյանը։ Նա Երևանից է, 17 տարեկան, մասնագիտությամբ՝ դիզայներ:
«Վիցե Միսս Արմենիա 2017» դարձավ Անահիտ Իսատանովան։ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Արփինե Հարությունյանը եւ Թերեզա Մարտիրոսյանը։ «Միսս Սփյուռք» տիտղոսը ստացել է Լիբանանից Սինտիա Տաբուջյանը, իսկ հանդիսատեսի համակրանքին է արժանացել Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրիից: