Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան Օփեն» մրցաշարում արդեն խաղացվել է վեց տուր, սակայն հաղթողի կոչման համար պայքարում ընդգծված առաջատարներ դեռ չկան:
Միանգամից ութ շախմատիստներ վեց հնարավորից վաստակել են հինգ միավոր: Ընդ որում, առաջատարների մեջ են հայաստանցիներ Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը: Եվս 11 հոգի ունի 4,5 միավոր:
«Երեւան Օփենին» մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի մեր կանանց ազգային հավաքականի առանցքային անդամ Լիլիթ Մկրտչյանը: Նա առաջատարներին զիջում է ընդամենը մեկ միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ