Պրիշտինայում (Կոսովո) քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնությունում այսօր պայքարին մասնակցեց Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Մարտին Քոչարյանը (15 տարեկաններ), որը երկամարտում ցույց տված 189 (84+105) կգ արդյունք եւ տեղ զբաղեցրեց ութերորդ հորիզոնականում:
Վաղը Հայաստանից մրցահարթակ կմտնեն Գեւորգ Ղահրամանյանը (69 կգ, 15 տարեկաններ) եւ Բաբկեն Բագրատյանը (62 կգ, 17 տարեկաններ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ