Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռուսահպատակ մեծախոսնե՛ր, լռե՛ք, հա՞, լռե՛ք: Մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել Մոսկվայում

Սեպտեմբեր 24,2017 13:51

Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989 թվականին, երկրաշարժից ունեզրկված ու Մոսկվա տեղափոխված հայ երեխաների համար հիմնադրված գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝ պատճառաբանելով, որ այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ, ու դպրոցը աշակերտ թվով է ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ:

Շատ տարօրինակ է, որ թ.1650 հայկական դպրոցը գտնվել է Մոսկվայի կենտրոնում ու Կրեմլի անմիջական հարևանությամբ, հինգ հարկանի շենքում և մոսկվայաբնակ հայ մեծահարուստներն այդ շենքին տիրություն չեն արել: Կարող էին չէ՞, հայկական դպրոցի համար գնել այդ շենքն ու այնտեղ նաև հայկական մշակույթի օրինակելի օջախ հիմնադրեին: Դրա փոխարեն Արա Աբրահամյանը, Անդրանիկ Նիկողոսյանը խոստացել են դիմել ՌԴ նախագահ Պուտինին, մեծ-մեծ խոստումներ տվել հայ համայնքին: Մասնավորապես տեսեք, թե ի՞նչ է ասել Անդրանիկ Նիկողոսյանը. «Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում 100-ից ավելի ռուսական ուսուցման կենտրոններ է հիմնադրել և չի կարծում, որ մեկ հայկական դպրոցը փրկելը կարող է խնդիր լինել. չեմ կարծում, որ նախագահ Պուտինը կմերժի մեզ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հայկական դպրոցը չփակվի»: Պուտինը, պարզապես, բանի տեղ չի դրել նրանց խնդրանքը:
Հայկական դպրոցները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսաստանում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են: Բավական չի Ռուսաստանում փակում են հայկական դպրոցները, Հայաստանում էլ ուզում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Դարերի պատմությունը վկա, Չի՛ ստացվի, Լազարյան ճեմարանն էլ փակեցին, որտեղ լավագույն կրթություն են ստացել ոչ միայն հայ մտավորականներ: Ճեմարանի սաներից են եղել նաև Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։

Վաղը Հայաստան է գալիս ՌԴ ԿԳ նախարարը, տեսնենք այս մասին ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն ի՞նչ են խոսելու նրա հետ, իսկ  հայ  ռուսահպատակ մեծախոսներն էլ թող ընդհանրապես լռե՛ն: Լռե՛ք, հա՞, լռե՛ք:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Անդրանիկ Միհրանյանը կարծես ռուսաստանի ԱԳՆ-ի խոսափողը լինի մեր երկրում (հարցազրույցներից մեկում Անդրանիկ Միհրանյանն ասել է, որ Լավրովն իր համակուրսեցին է եղել): Այդ մարդու հայրենասիրության մասին ընթերցողներիս ոչինչ հայտնի չէ: Իսկ վերջերս կարդացինք նրա կարծիքը, որ ոչ մի թիզ հող հանձնելը նա համարում է ամենաապուշ վերաբերմունքը Ղարաբաղի հարցի նկատմամբ: Այնպես որ այս մարդուց պետք չի հույսեր ունենալ:
    Ինչ վերաբերվում է Արա Աբրահամյանին նա դեռ զբաղված է իր ռուս կնոջ օգնությամբ ռուսերեն սովորելով (նա մի անգամ խոստովանել է, որ այսքան տարի անց իրեն դեռ չի հաջողվել ռուսերեն իմանալ) և հավանաբար ժամանակ չի ունեցել զբաղվելու հայկական դպրոցը պահպանելու հարցով: Այնպես որ այս զբաղված մարդուց էլ պետք չի հույս ունենալ հայապահպանության հարցերով զբաղվելու գործում:

  2. Մարինա says:

    Հետաքրքիր է, որ Հայաստանում երբեք ոչ մեկին չի մտահոգում այն փաստը, որ, օրինակ, ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ անգլերենին ավելի լավ են տիրապետում, քան հայերենին, այն աստիճանի, որ համատարած երեքներ են լինում հայոց լեզվից, իսկ փայլուն հինգեր՝ անգլերենից: Մի բան էլ հպարտանում են, որ այդքան լավ անգլերեն գիտեն: Իսկ ռուսերենի քննություների ժամանակ իմ համակուրսեցիները մկան բնին հազար թուման էին տալիս: Ասենք, ինչն է պատճառը, որ անգլերենի կարգավիճակը Հայաստանում անձեռնմխելի է, և դա այն դեպքում, երբ անգլերեն փայլուն իմացողը, որպես կանոն, գիտի շատ վատ հայերեն: Սա ասում եմ որպես ԵՊՀ եկու հումանիտար ֆակուլտետներում սովորած մարդ, ով մեկ անգամ չէ, որ փրկել է խեղճացած համակուրսեցիներին ռուսերենի քննությունների ժամանակ, ովքեր անգլերենի դասերին աքլորացած էին նստում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930