Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները։
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն