Սեպտեմբերի 24-ին, ժամը 09:00-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է:
Ժամը 10:56-ի դրությամբ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:
Ժամը 16:22-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 91 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
Իրավիճակը վերահսկելի է. առանձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:
Ժամը 20:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 73 փրկարար ծառայող՝ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանի գլխավորությամբ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 25 հա խատածածկ տարածք:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ