Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի ելույթը` ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 24,2017 12:10

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասաց. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:

Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին»:

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930