Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո

Սեպտեմբեր 24,2017 11:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի  Գլխավոր վեհաժողովի շրջանակում առանձին, հետո եռակողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հակամարտության գոտում ներկա իրավիճակը, ուղիներ փնտրել բանակցային գործընթացը վերսկսելու համար և նախապատրաստվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին:

Համանախագահներն ակնկալում են, որ գագաթնաժողովը կնպաստի կողմերի միջև վստահության և քաղաքական կամքի ամրապնդմանը՝ համապարփակ լուծում գտնելու կարգավորման մնացած առանցքային խնդիրներին: Նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատել համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ:

Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Ջեֆրի Ֆելթմանի հետ, որոնց հետ քննարկել են տեղերում իրավիճակը և խաղաղության գործընթացում վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկացրել են բարձր մակարդակում հանդիպումների նախապատրաստման մասին:

Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930