Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, փոխադարձ այցելությունների ժամանակացույցը:
Նախարարներն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանը և միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն