Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանում՝ Versace –ի ցուցադրությանը, բեմ են բարձրացել 90-ականների թոփ-մոդելները

Սեպտեմբեր 24,2017 10:05

Միլանի նորաձևության շաբաթում՝ Versace –ի ցուցադրությանը բեմ են բարձրացել 90-ականների միանգամից մի քանի սուպերմոդել, գրում է Elle-ը:

Ցուցադրությունը նվիրված է եղել Ջիանի Վերսաչեին, որը սպանվել է 20 տարի առաջ Մայամիում:

Versace-ի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուն դարձել է Միլանի նորաձևության շաբաթի ամենավառ իրադարձությունը: Դիզայներ Դոնաթելլա Վերսաչեին հաջողվել էր մեկ բեմում հավաքել 90-ականների թոփմոդելներին: Մասնավորապես, բեմ են բարձրացել 51-ամյա Սինդի Քրոուֆորդը, 47-ամյա Կլաուդիա Շիֆերը, 47-ամյա Նաոմի Քեմփբելը, 48-ամյա Հելենա Քրիստենսենը և Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, 49-ամյա Կարլա Բրունին: Նրանք բոլորը եղել են ոսկեգույն հագուստով, որն ընդգծել է նրանց անթերի կազմվածքը:

Հաղորդվում է, որ նրանք այնքան լավ տեսք են ունեցել, որ հեշտությամբ մթագնել են ցուցադրության մյուս՝ իրենից 20-30 տարով երիտասարդ մոդելներին, որոնց թվում էր նաև Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930