Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը:
Այսօր 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը եզրափակչում պարտվեց լիտվացի ըմբիշին եւ արժանացավ արծաթե մեդալի, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր:
Նախորդ օրը 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը (նկարում) նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)՝ բավարարվել էր բրոնզով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ