ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացնում է. «Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»:
Հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։
Նյու Յորքում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը pic.twitter.com/uchuCoskK8
— Tigran Balayan (@tbalayan) September 23, 2017