Պրիշտինայում (Կոսովո) այսօր մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկան պատանիների առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարը սկսեցին 50 կգ քաշայիններ Արա Պողոսյանը (15 տարեկաններ) եւ Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ):
Արա Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 186 կգ արդյունք եւ նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նա փոքր ոսկի նվաճեց նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ):
Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան, սակայն փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ