Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում. անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի

Սեպտեմբեր 23,2017 20:40

Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ:

Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:

***

Ժամը 20:00-ի դրությամբ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ, դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 27 հրշեջ-փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930