Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ

Սեպտեմբեր 23,2017 17:20

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, 06.09.2017թ.-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ, ովքեր չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, վնասել են տեղի գույքն ու հարվածել վերջինիս, այնուհետև ծեծկռտուք սկսել ակումբի հաճախորդների հետ: Միջադեպը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր ծեծկռտուք հրահրած անձանց բերման են ենթարկել բաժին:

Խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված 4 երիտասարդները, իրենց հերթին, ցուցմունքներով հայտնել են, որ «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրենց և պատճառել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930