Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի դուստրը ոստիկաններից հրապարակայնորեն ներողություն է պահանջում

Սեպտեմբեր 23,2017 16:22

«Սեպտեմբերի 19-ի երեկոյան աստիճաններով բարձրանում էի եւ արդեն մի 20-30 մետր ներքեւ ես հասկացա, որ ինձ ճանաչեցին, ես ունեի հրավիրատոմս, որ ինձ տվել էին իմ սփյուռքահայ բարեկամները, որոնք մասնակցում էին խորհրդաժողովին: Այդպես էլ չկարողացել ներս մտնել, քանի որ վերջում ոստիկանները չթողեցին՝ պատճառաբանելով, որ անունս ցուցակում չկա: Ես իմ ակցիան սկսեցի հենց այդտեղ, որ խտրականություն է տրվում իմ եւ մյուսների միջեւ, որովհետեւ մարդիկ գալիս էին եւ ազատ անցնում էին»,-այսօր, «Նոյան Տապան» մամուլի ակումբում այսպես պատմեց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը, որին սեպտեմբերի 20-ին բերման էին ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար:

Բանախոսի խոսքերով՝ այդ օրը չի հաջողվել բերման ենթարկել, քանի որ բարձրաձայն թռուցիկների տեքստերը, երբ ասել է, խնդրել է իրեն մենակ չթողնել եւ իր շուրջ հավաքված սփյուռքահայերի շնորհիվ ոստիկանները բերման չեն ենթարկել:

Փոխարենը հաջորդ օրը, Հանրապետության հրապարակում, երբ հավաքվել են սփյուռքահայերին տեղափոխող ավտոբուսների մոտ Սյուզան Սիմոնյանը նկատել է, որ մեծ թվով ոստիկաններ շրջապատել են ավտոբուսները: Նա էլ միանգամից բացելով 2 սփյուռքահայ քաղբանտարկյալների՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի նկարներով պաստառները բղավել է, որ դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում 2 սփյուռքահայ քաղբանտարկյալ կա: Որից հետո ոստիկանները շրջափակել ու հրելով հեռացրել են տարածքից Սյուզան Սիմոնյանին՝ փորձելով խլել Ժիրայի Սեֆիլյանի նկարը, իսկ բերման ենթարկելուց անզգուշություն են ցուցաբերել եւ Սյուզան Սիմոնյանի գլուխը հարվածել են մեքենային:

«Ճանապարհին ոմն մեկը զանգել եւ հրահանգ տվեց, որ բաժին չտանեն, Մատենադարանի մոտ կանգնեցին եւ ուղեկցող կին ոստիկանը ասեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ խնդրում եմ իջեք մեքենայից»,-նշեց Սյուզան Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ոստիկանները տեսնելով, որ նա ինքնակամ չի իջնում մեքենայից մի քանի այլ ոստիկանների օգնությամբ դուրս են գցվել մեքենայից եւ մեծ արագությամբ փախել են:

Ըստ Սյուզան Սիմոնյանի, սփյուռքահայերը երբեք չեն կարող լիարժեք իմանալ այն ամենի մասին ինչ կատարվում է մեր երկրում, որովհետեւ, ըստ նրա, լրատվական դաշտում տեղեկատվությունը սահմանափակ է, եւ ցանկացել են ակցիաների միջոցով սփյուռքահայերին տեղ հասցնել քաղբանտարկյալների, արտագաղթի եւ այլ խնդիրների մասին, որոնք առկա են մեր երկրում:

Ռուզաննա Եղնուկյանին եւս այդ օրը Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել պայթուցիկ կրելու, տեղադրելու կասկածանքով, նրա հետ են եղել իր 3 երեխաները, որոնցից Հռիփսիմե Եղնուկյանը նշեց, որը ոստիկանությունից հրապարակայնորեն ներողություն է պահանջում՝ անունը արատավորելու համար. «Սա կոնկրետ հետապնդում է մեր ընտանիքի եւ այն մարդկանց նկատմամբ, որոնք ցանկանում են քաղբանտարկյալների մասին բարձրաձայնել»:

Նրանց հետ բերման են ենթարկվել ակցիայի այլ մասնակիցներ :

Լուսանկարը՝ «Նոյան Տապան» լրատվականի

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930