Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերը: Տարեկան ծրագրով, ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 984 մուտք:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերը կարգի են բերվում համալիր լուծումներով. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
Երևանի քաղաքապետարան