Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժիրայր Ռեիսյան. «Թուրքիայի հովանավորյալ ահաբեկիչները կողոպտել են իսլամական ձեռագրատունը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 15:40

Այսօր «Արմենպրես» ակումբում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը  ներկայացնելով Սիրիայում իրավիճակն, ասաց, որ Հալեպում հիմա ամեն ինչ կարգավորվում է, եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում օդանավակայանը կսկսի աշխատել:

Ռեիսյանի խոսքերով՝ հիմա շատերն են վերադառնում: Խոսելով կորուստների մասին, ասաց, որ ճշգրիտ թվեր չի կարող ներկայացնել, նա նշեց, որ տաս սիրիահայեր անհայտ կորած են, նրանց ճակատագիրն անորոշ է, եւ 200 սիրիահայեր են զոհվել, եւ կան շատ վիրավորներ: Գույքային վնասների մասին էլ, Սիրիայի պատգամավորն ասաց, որ կան բնակարաններ, որոնք ամբողջովին ավերված են, սակայն նաեւ այնպիսինները, որ շատ չեն վնասվել:

Պարոն Ռեիսյանն ասաց, որ անգամ ամենաթեժ մարտերի ժամանակ Սիրիայի հայկական դպրոցներում դասերը շարունակվել են: Սիրիայի պատգամավորի ներկայացմամբ՝ Հալեպի Կարին Եփփե վարժարանն անդադար գործել է, եւ միայն ամենածանր օրերին է տեղափոխվել ազգային Գյուլբենկյան վարժարանի շենք:

Կարին Եփփե վարժարանն, ըստ պատգամավորի,  արդեն վերադարձել է իր շենք, իսկ մի քանի մանկապարտեզներ դեռ Գյուլբենկյան վարժարանի շենքում են»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում հաստատված սիրիահայերը կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, պատգամավորը դժվարացավ  պատասխանել, նշեց, որ դա յուրաքանչյուր վերադարձողի ընտրությունը պետք է լինի, եւ նման պարագայում դժվար է խորհուրդ տալը:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Ռեիսյանը վստահեցրեց՝ Սիրիայի ահաբեկիչներին հովանավոր է Թուրքիան, եւ այդ ահաբեկիչները կողոպտել են իսլամական ձեռագրատունը, որտեղ Օսմանյան կայսրության պատմությանը վերաբերող շատ կարեւոր արխիվային փաստաթղթեր ու վկայություններ կային, ահաբեկիչներն առանց վնասելու դրանք գողացել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռեիսյանի խոսքերով՝ մարդկային Դեր Զօրն հայաթափված է, անհավատալի մարդկային կորուստներ է ունեցել, եւ այսօր մարտերը շարունակվում են. «Հավաստիացնում են՝ օրերի հարց է, սպասում ենք, որ կրկին  լրիվ կազատագրեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930