Սեպտեմբերի 22-ի երեկոյան ԱԺ փոքր դահլիճում տեղի է ունեցել խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների և ճանաչողական այցով Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում, կողմերը անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաների:
Հյուրերի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտվի առավելապես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի հնարավոր լինի դրանց հավասարաչափ զարգացումը:
Հանդիպմանը ներկա խմբակցությունների պատասխանատուներ Արամ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը և Ալյոշա Գաբրիելյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ են ներկայացրել ղարաբաղյան շարժման որոշ դրվագների, բանակցային գործընթացի և Արցախի դիրքորոշման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն